«Երեխեն ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս». hetq.am /տեսանյութ/

hetq.am. 2-ամյա Սամվելին կոնֆետի փոխարեն մայրը սալորի ցոգոլ է տվել: Սամվելը բերանի մեջ թրջում է չհասունացած միրգը և գցում գետնին: Ցոգոլը թթու է և երեխան չի կարողանում ուտել: Ընտանիքում այդպես են նրան խաբում, երբ ամեն անգամ ասում է՝ «կակա»: «Երեխեն արթնանում ասում ա՝ կակա, ես ամաչում, տնից դուրս եմ գալիս: Չեմ կարա ասեմ՝ չկա: Հերը իրիկունը գալիս ա տուն, ասում ա՝ պապա, կակա: Որտեղի՞ց տա, որ չկա»,-ասում է Սամվելի տատը՝ 47-ամյա Մարինե Ստեփանյանը: 4 հոգանոց ընտանիքը՝ երեխան, նրա ծնողներն ու տատը, ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում: Տան միակ աշխատողը փոքրիկ Սամվելի հայրն է՝ 26-ամյա Հայկը: Նա Եղեգնաձոր քաղաքի ավտոլվացման կետում է աշխատում: Տիկին Մարինեն պատմեց, որ եթե աշխատանք է լինում, տղան տուն է գալիս 1000-2000 դրամով: Հայկի մայրն ու կինը անհամբերությամբ օրվա կեսին զանգահարում են Հայկին` տեղեկանալու՝ արդյոք գործ եղել է: Բացասական պատասխանն արդեն հուշում է, որ Հայկը տուն է գալու առանց ուտելիքի: stepanyans «3 օր առաջ, որ գայիք մեր տուն ոչ մի բան չկար ուտելու: 2 ձու եմ տարել խանութ, 2 յոգուրտի հետ փոխել բերել եմ, որ երեխեն ուտի: Մենք մինչև երեկո դիմացանք` մինչև տղաս մի բան պարտքով բերեց, կերանք: Գյուղի խանութներն արդեն նիսյա ապրանք չեն տալիս, Եղեգնաձորից է տղաս նիսյա ապրանք բերում: Բայց նրանք էլ արդեն չեն տալիս, գիտեն, որ եկամուտ չունենք, դժվարությամբ ենք պարտքը փակելու»,-ասում է Մարինեն և ժպիտով խեղդում հուզմունքը: Սամվելը մեկ տարի առաջ օրական մեկ լիտր կովի կաթ էր խմում: Այժմ, թեև պահանջը մեծացել է, սակայն կաթն է քչացել: Կաթի պարտքը կուտակվել է այնքան, որ համագյուղացին այլևս հրաժարվել է այն վաճառել: Այժմ կես լիտր են գնում՝ օրական 150 դրամի, որպեսզի Սամվելը խմի ու հանգիստ քնի: Կնոջ դեմքն անմիջապես փոխվեց, երբ պատմում էր, թե ինչ լավ են ապրել 8-9 տարի առաջ: Այդ ժամանակ ամուսինը Ռուսաստանում կայուն աշխատանք է ունեցել, գումար է ուղարկել տուն: Բայց հետո ամեն ինչ փոխվել է: Առողջական վիճակը վատացել է ու չի կարողացել աշխատել, ինչի պատճառով էլ ընտանիքը հայտնվել է պարտքերի տակ՝ ծանր վիճակում: stepanyans2 «3 օր առաջ տղաս գլուխը վերցրել էր ափերի մեջ ու նստել էր դռան դիմաց: Պարտքով ուտելիք էր ուզել խանութից, չէին տվել: Չկարողացա տեսնել երեխուս վիճակը ու թոռիս վերցրեցի դուրս եկա տնից: Բայց որպես ծնող ինչքա՞ն աչքերս փախցնեմ երեխուս դեմքից, ինչքան քոռ ձևանամ, ոչ մի բան չլսեմ»,-ասում է Մ. Ստեփանյանը: Հայկը հերթագրվել է տարածքային զինկոմիսարիատում, որպեսզի անցնի պայմանագրային ծառայության: Տիկին Մարինեն ասում է, որ պարտքեր շատ ունեն, այդ թվում՝ մի քանի վարկեր: Խոստովանում է, որ դրանց մի մասը գոյացել է որդու միամտության պատճառով: Օրինակ՝ տարիներ առաջ վարկ են վերցրել, որ անասուն գնեն, տնտեսություն հիմնեն, բայց որդու ընկերները խաբել են նրան, գումարը իբր մի քանի օրով պարտքով վերցրել են ու անհետացել: Հեռուստացույց չեն ունեցել, ապառիկով նաև փոքր հեռուստացույց են գնել: Հետո հասկացել են, որ այլևս ի վիճակի չեն վճարել վարկերը, իսկ այդ ընթացքում տույժ-տուգանքներով 700 հազար դրամ վարկը դարձել է 3 միլիոն: «Որ ներս մտաք, ինձ թվաց բանկից են եկել, որ մեր տունը վերցնեն, ոտներս դողում էր»,-ասում է Մարինեն և նորից շարունակում ներկայացնել իր ընտանիքի պատմությունը: Հարցնում եմ, որտեղից է գոյանում ընտանիքի եկամուտը, նա պատասխանում է՝ որդու ոչ մշտական 1000-2000 դրամ աշխատավարձից, իսկ հարսը՝ Մերին ավելացնում է. «Մեկ էլ 5 հատ հավից»: «Խեղճ հավեր, իրանք էլ են սոված մնում, կեր չունեն, 3 օր ա կեր չենք տվել, որ գոնե ձու ածեն»,-հարսի խոսքը շարունակում է Մարինեն և, հայացքը գցելով թոռան կողմը, նշում, որ չեն հիշում, թե Սամվելին վերջին անգամ երբ հագուստ ու կոշիկ գնել: Այդ հարցը հարևաններն են լուծում: «Այնպես չի, որ չեմ ուզում աշխատեմ: Հողի վրա աշխատում եմ, սեզոնին դա լինում է իմ եկամուտը, որ մեկը գա, մի բան ուզի 100-200 դրամով ծախեմ, երեխուն մի բան առնեմ: Մի տեղ աշխատեցի, առողջությունս չներեց, թունավոր զոբ ունեմ, դուրս եկա: Որտեղ ուզում եմ աշխատեմ, որ իմանում են՝ զոբ ունեմ վախենում են, չեն վերցնում: Մտածում են իրենց տարածքում ինձ մի բան կլինի: Ասում են՝ արի գումարով շիթիլ արա, բայց վախենում եմ գնամ գլուխս պտտվի ընկնեմ, խայտառակ լինեմ: Երևի չեմ սնվում դրանից է գլխապտույտ է լինում»,-ասում է Մարինե Ստեփանյանը: Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am