Սեյրան Օհանյանը` գեներալ Մանվելի հետ կապված միջադեպի մասին
Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու հավելեց, որ հանգիստ վիճակը հարաբերական է. «Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ՝ այսօր ամենաքիչն են եղել կրակոցներ: Ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել»: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի միջադեպին` նախարարը նշեց. «Կարծում եմ` նա այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Ես տեղյակ չեմ նրա մասնակցությամբ միջադեպի մասին»: Նրա խոսքով` բանակցություններում հաջողության հասնելու առաջին նախապայմանը համապատասխան իրավիճակ ստեղծելն է, այսինքն` վերահսկողության մեխանիզմների ձևավորումը: «Պետք է զերծ մնալ խախտումներից և հետաքննության մեխանիզմներ սահմանել և քննադատություն անել թիրախային: Բանակցություններում խոսք գնաց սրա մասին և կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է վերաբերվում դրան», – հավելեց նա:
