Միշտ հակասական. ով է Գառնիկ Մարգարյանը

Նոյեմբերին ձերբակալված զինված խմբի հետ հանցավոր կապի համար մի քանի օր առաջ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված <<Հայրենիք եւ պատիվ>>  կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը կանգնած է եղել Հայաստանի նորանկախ պատմության ակունքներում: Թե ինչ կապ ունի ոստիկանության համակարգում երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Մարգարյանը Նորք-Մարաշում հայտնաբերված խմբի հետ, ԱԱԾ-ն առայժմ չի մանրամասնում,սակայն անհերքելի է, որ մշտապես Մարգարյանը աչքի է ընկել իր հակասական քաղաքական հայացքներով ու դիրքորոշումներով: Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944թ-ին, Երևանում: Ավարտել է Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանը, ՆԳՆ ակադեմիան: ԱԱ և ՆԳ գնդապետ է, Ղարաբաղյան ազատամարտի մասնակից: 1993թ.-ից ազատվել է ՆԳՆ-ում զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնանկությունից երկու տարի անց Գառնիկ Մարգարյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կիզակետում: Ի դեպ, Գառնիկ Մարգարյանի նկատմամբ նախկինում արդեն երկու քրեական գործ է հարուցվել, բայց երկուսն էլ կարճվել են` հանցակազմի բացակայության հիմքով: 1995թ-ին Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը առավել հայտնի է  <<գնդապետների>> գործ:Ձերբակալվեց  նաև երկու տարի առաջ  ՆԳՆ և ԱԱ գնդապետի պաշտոնից հեռացված Գառնիկ Մարգարյանը: Անազատությունից դուրս գալով Գառնիկ Մարգարյանը կրկին սլացավ քաղաքական ասպարեզ: 2003թ-ի նախագահական ընտրություններին նա առաջադրեց իր թեկնածությունը, բայց լինելով նախագահի թեկնածու, հայտարարում էր, որ սատարում է Արտաշես Գեղամյանին,ով այդ ժամանակ իր աստեղային ժամն էր ապրում, թեպետ  ընդդիմության ֆավորիտ թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն էր: Ընտրություններում Մարգարյանն ընդամենը  800 ձայն ստանացավ, հետո ստվերային կառավարություն ձևավորեց` իրեն վերապահելով պաշտպանության նախարարի աթոռը: Երկրորդ քրեական գործը Գառնիկ Մարգարյանի նկատմամբ հարուցվեց արդեն 2008 թ-ի փետրվարին: Այն ժամանակ արդեն  Մարգարյանը ղեկավարում էր <<Հայրենիք ու պատիվ>> կուսակցությունը եւ աջակցում էր կրկին քաղաքական ասպարեզ վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հենց այդ ժամանակ էր, որ իրավապահների ուշադրության կենտրոնում էին հայտնվում վերջինի աջակիցները, շարքից դուրս չմնաց Գառնիկ Մարգարյանը, ով փետրվարին  բերման  ենթարկվեց ոստիկանություն: Նրա դեմ քրեական գործ  հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ: Ոստիկանությունը Գառնիկ Մարգարյանի տանը խուզարկություն էր կատարել,  հայտնաբերել  օրինական գրանցված որսորդական հրացան` իր փամփուշտներով և ինքնաշեն դանակներ, ստարտային ատրճանակ: Սակայն այս մեկն էլ նախորդի պես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2013թ. փետրվարին ինքն իր կուսակցությունը նա դուրս բերեց ՀԱԿ դաշինքից, որի 18 անդամներից մեկն էր, թեպետ մինչ այդ Մարգարյանը անվերապահորեն հավատում էր Տեր-Պետրոսյանին եւ անխնա քննադատում ՀԱԿ-ից դուրս եկողներին: Դրանից հետո Գառնիկ Մարգարյանը անցավ ընդհատակ եւ միայն իրեն հիշեցրեց իր կողմից նախաձեռնված «Հակակոռուպցիոն կազմակերպության» ստեղծմամբ, որն ակտիվ պայքարի մասին էր հայտարարել Հայաստանում կոռումպացված չինովնիկների դեմ, կազմել էին  ցուցակ, որը գլխավորում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մյուսների անունները հույժ գաղտնի էին պահվում: Փոխարենը ՀՀ նախկին նախագահի հարցը հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին եւ տեղի տվել կասկածների, ո Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ է գործակցում: Գառնիկ Մարգարյանի կենսագրության մեջ կարևոր դրվագ է նաև նրա հայտարարությունն այն մասին, որ Վազգեն Սարգսյանն իրեն ծեծի է ենթարկել: Մինչդեռ նրա մահից հետո նա հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանն իրեն կարևորագույն հանձնարարություն էր տվել, որն ինքը չկարողացավ իրականացնել՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի պատճառով: Վերջին տարիներին էլ ն սերտ համագործակցում էր Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության սփյուռքի կառույցի հետ, նույն գործով ձերբակալված Շիրխանյանի մտերիմն է: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am