Ամենամեծ տաղանդը բացահայտ երևույթները չբացահայտելն է

«2011 թվականին ընդունվեց ՀՀ օրենքը հանրային ծառայողի մասին։ Այդ օրենքի հիման վրա 2012 թվականի հունվարին, ՀՀ նախագահ Սերժ Աարգսյանի հրամանագրով, ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովը։ Դա ներկայացվեց որպես լուրջ, համակարգային փոփոխություն կոռուպցիան կանխարգելելու և պաշտոնատար անձանց ախորժակները զսպելու տեսանկյունից։ Հանձնաժողովն արդեն 4 տարուց ավելի գործում Է։ Ինչո՞վ Է զբաղվում։ Որևէ մեկը հիշո՞ւմ է մի դեպք, երբ էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերում առկա տվյալները վերլուծելով, շահերի բախման դեպք կամ այլ խախտումներ արձանագրի։ Այնպիսի տպավորություն է, որ վերլուծության գործառույթը տրված է մամուլին, իսկ պատկան մարմնի գործը կոնկրետ պաշտոնյային արդարացնելը կամ գործը մոռացության մատնելն է։ Օրինակ ԶԼՄ-ն ուսումնասիրում է հայտարարագրերն ու դրա առանց այն էլ ժլատ բովանդակությունից, այդուհանդերձ,  որոշակի  եզրակացություններ Է անում։ Օրինակ՝ ուսումնասիրում Է պաշտոնյայի միլիոնների հասնող դրամական միջոցներն ու եկամուտները, հետո դա համեմատում նրա պաշտոնական կենսագրության հետ։ Ու հարց Է առաջ քաշում ամբողջ կյանքում բիզնեսի հետ առնչություն չունեցած, միայն պետական համակարգում աշխատած մարդն ինչպե՞ս Է մի քանի միլիոն դոլարի ունեցվածք կուտակել։ Ի՞նչ պատասխան Է հնչում, կամ ի՞նչ քայլեր են արվում դրանից հետո ոչ մի։ Լավ, ենթադրենք պատկան մարմինը գումարների ծագման աղբյուրը պարտավոր չի ստուգել։ Բայց գոնե ենթադրվում Է, որ տարվա ընթացքում գույքի ու եկամուտների լուրջ փոփոխությունները կամ անհամապատասխանությունները պետք Է ուսումնասիրվեն։ Սակայն դա Էլ չի կատարվում, և անհասկանալի Է դառնում ի՞նչ նկատի ունեն վերը նշված տեքստի հեղինակները «բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծություն» ասելով։ Ի՞նչն են վերլուծում և ի՞նչ են անում այդ վերլուծությունների հետ, երբ պաշտոնատար անձինք ակնհայտ արհամարհական վերաբերմունք ունեն այդ հայտարարագրերի նկատմամբ։ Պաշտոնատար անձն այնքան թքած ունի հայտարարագրի վրա, որ ոչ միայն copy paste Է անում տարեկան հայտարարագրերի տվյալները, այլ անգամ պարզ մանրուքները չի պահպանում։ Օրինակ 2014-ի սկզբին հայտարարագրում Է 1000 դրամ, տարվա վերջին 1500 դրամ։ 2015 թվականին պատճենում Է նույն թվերը տարվա սկզբին 1000 դրամ, վերջին 1500 դրամ։ Ոչ ոք նրան չի հարցնում եղբայր, ախր 2014-ի վերջն ու 2015-ի սկիզբը նույնն են, ու գումարի չափը պետք Է նույնը լինի։ Կամ պաշտոնատար անձը տարվա սկզբին հայտարարագրում Է զրոյական դրամական միջոցներ, տարվա վերջին նույնպես զրոյական։ Տարվա ընթացքում հայտարարագրում Է միայն աշխատավարձ (մի քանի մլն դրամ տարվա կտրվածքով)։ Այսինքն ըստ հայտարարագրի, գործ ունենք համեստ ունեցվածքի տեր, աշխատավարձով ապրող մարդու հետ։ Ու այդ համեստ ունեցվածքի տեր մարդը նույն հայտարարագրում նշում Է, որ ձեռք Է բերել շքեղ ավտոմեքենա մի քանի տասնյակ հազար դոլար արժեքով։ Ոչ ոք չի հարցնում ինչպե՞ս։ Սա պարզապես պատճառներից մեկն է, թե ինչու «շահերը չեն բացահայտվում»։ Իսկ գլխավոր պատճառն այն է, որ այդ մասին խոսողների ամենամեծ տաղանդը բացահայտ երևույթները չբացահայտելն է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am