G7-ի երկրները կքննարկեն Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի հարցը
Մայիսի 26-27-ին Ճապոնիայում տեղի ունենալիք գագաթնաժողովում G7-ի երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդիրը և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը, հայտնել է ԱՄՆ վարչակազմում Ասիայի հարցերով ավագ տնօրեն Դենիել Կրիտենբրինկը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Առաջնորդները կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ներառյալ՝ գլոբալ տնտեսությունը, կլիման, համաշխարհային քաղաքականության խնդիրները, առևտուրը, ահաբեկչությունը, միգրացիան, Ուկրաինայում իրավիճակը»,- ասել է Կրիտենբրինկը ճեպազրույցում: «Ճապոնիայի վարչապետ Աբեն որոշել է օրակարգը, որը մասնավորապես կընդգրկի Ասիայի խնդիրները, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին պատասխանելու մեր ջանքերը և ծովում անվտանգության հարցերը»,- ավելացրել է նա:
