Օբաման և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և պայքարը ԴԱԻՇ խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ փոխանցում է Trend-ը։ «Երկու առաջնորդները համաձայնել են ԴԱԻՇ-ի ոչնչացմանն ուղղված հրատապ ջանքերի անհրաժեշտության և Թուրքիայում, Եվրոպայում ու դրանց սահմաներից դուրս ահաբեկչություններ իրականացնելու նրանց ջանքերի դիմակայման հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։ Սպիտակ տունն ընդգծում է, որ Օբաման «նշել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման վերաբերյալ բանակցություններում առաջընթացի ձեռք բերման գործում»։ «Երկու առաջնորդները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունը բոլոր ահաբեկչական խմբավորումների՝ ներառյալ PKK-ի դեմ պայքարում: Այդ համատեքստում Օբաման ԱՄՆ-ի հանձնառությունն է արտահայտել Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի, անվտանգության հարցում»,- նշել են Սպիտակ տանը:
