Քննարկում՝ Ալիևի և Ռոգոզինի միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, որտեղ նրանք քննարկել են երկու երկրների ապրանքաշրջանառության և երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը: Ալիևը հայտարարել է, որ լայն պոտենցիալ կա ընդլայնելու ապրանքաշրջանառությունը երկրների միջև` գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Ռոգոզինը նույնպես բարձր է գնահատել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և նշել, որ Մոսկվան մեծ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ հարաբերություններին:
