Ռուսաստանը Իրանին տանկեր և կործանիչներ չի մատակարարի
Ռուսաստանը չի պլանավորում Իրանին տանկեր և կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը: «Մենք չենք պատրաստվում մատակարարել, քանի որ այդ պլատֆորմներն ընկնում են ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ»,- ասել է նա՝ պատասխանելով Ինտերֆաքսի հարցին: Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հաղորդել էր, որ Իրանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել Т-90 տանկեր: Նշվում էր, որ Թեհրանը մտադիր է գնել տանկեր միայն արտադրության տեխնոլոգիաների հաղորդման դեպքում, քանի որ երկիրը հասել է արտադրական բարձր մակարդակի և հետագայում նման տեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտություն չկա:
