«Նոր ցեղասպանության հերթական փորձ էր»

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին Մայիսի 18-ին Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին: Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հյուրերը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված  ազատամարտիկների շիրմաքարերին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Եվրոպացի պատգամավորներին այնուհետև ընդունել է  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Գերմանայից ժամանած պատգամավորների՝ Արցախում հանդիպումներ ունենալու որոշումը և նշել, որ այդպիսի այցելությունները և մտքերի փոխանակումը, հատկապես այս օրերին, շատ կարևոր են՝ տարածաշրջանում կայունության ապահովման և  խաղաղության հաստատման ուղիների որոնման տեսանկյունից: «Մեզ համար շատ կարևոր է, որ Գերմանիայի քաղաքական մտածողության մեջ հավաստի տեղեկատվություն լինի Արցախի մասին, քանի որ Մինսկի խմբի անդամ և ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած երկիրը իրատեսական գնահատական պետք է ունենա վերջին իրադարձությունների մասին»,-ասել է Աշոտ Ղուլյանը: Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկման մասին և հույս հայտնել, որ դրա ընդունումը կարող է ազդանշան լինել ղարաբաղյան  կարգավորման հարցում Գերմանիայում նոր տեսակետների և կողմնորոշումների ձևավորման համար: «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այլ ճանապարհ, քան խաղաղ բանակցային լուծումն է, չենք տեսնում»,- նշել է Ուլլա Ելպքեն: 847723Խորհրդարանականների խնդրանքով Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիային, նշելով, որ այն նոր ցեղասպանություն իրականացնելու հերթական փորձ էր, որ կանխվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից: «Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն արժանի պատասխան կլինի անպատժելիության զգացում ապրող այն ուժերին, որոնք ցանկանում են Արցախի Հանրապետության հանդեպ ռազմական գործողությունների միջոցով խնդիրներ լուծել»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը: Հանդիպման ընթացքում Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը  կարևորել է Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության դեմ Դաշնությունում սկիզբ առած շարժումը, նշելով, որ պատմական հիշողությունը պետք է դաս լինի նոր սխալներ թույլ չտալու համար: Համբուրգի պատգամավոր, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն հիմնավորված է գնահատել: «Ես իմ պարտքն եմ համարում այդ խնդրի լուսաբանումն ու տեղեկատվության սփռումը»,-նշել է խորհրդարանականը: Այնուհետև կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am