Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քվեարկությունը անվանել է «քաղաքական չարաշահում»
Գերմանիայի խորհրդարանի պլանավորած Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը համարվում է քաղաքական չարաշահում, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը, հայտնում է RIA Novosti-ն: «Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին նշանակված է քվեարկություն, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Ցեղասպանությունը շատ լուրջ մեղադրանք է, և այդ մասին խոսել առանց պատմական փաստերի և իրավաբանական փաստարկների առկայության` քաղաքական չարաշահում է»,- ասել է նա: Նա նաև հիշեցրել է թուրքական կողմից արված պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծելու առաջարկության մասին, որը կզբաղվի 1915 թվականի դեպքերի ուսումնասիրությամբ:
