Պելեգրինին կգլխավորի «Զենիթ»-ը
Sport Express-ի տեղեկությունների համաձայն` չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին կարող է գլխավորել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը: Ինչպես հայտնի է, Պելեգրինին, ով ներկաումս գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ն, հեռանալու է անգլիական ակումբից առաջիկա ամռանը: Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճելը 62-ամյա Պելեգրինիի ընտրության վրա ազդեցություն չի ունենա:
