ՀՀ Զինված ուժերը խիստ ուշադիր են կամավորականների նկատմամբ. Սեյրան Օհանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո դիրքեր մեկնած կամավորականների և Զինված ուժերի միջև հարաբերությունների կանոնակարգումը գտնվում է պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին: «Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, ամբողջ երկրագնդի հայ ժողովուրդը, հատկապես՝ Մայր հայրենիքում, արձագանքեց եւ կամովի մեկնեց Արցախի պաշտպանությանը մասնակցելու: Մենք բոլորս՝ բանակի ղեկավարությունն ու հայ ժողովուրդը, շատ բարձր ենք դա գնահատում, որովհետեւ այդ գործունեությունը բերեց այսօրվա բանակի, հրամանատարի, նրա զինվորների մարտական պատրաստության, վարպետության համապատասխան մակարդակի համադրմանը մեր կամավորների՝ մարտական ծառայության անցման փորձի հետ: Այդ փորձի շրջանակներում մենք կարողացանք ունենալ հաջողություններ արցախյան ռազմաճակատի հատվածում»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: Սեյրան Օհանյանը հավելեց, որ Զինված ուժերը խիստ ուշադիր են կամավորների նկատմամբ: Ստեղծված է աշխատանքային խումբ, որը սոցիալական ոլորտի բազմաթիվ հարցեր քննարկելու համար է: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների հետ անց է կացվել խորհրդակցություն, բոլոր հարցադրումները բարձրացվել են: «Այն կամավորները, որոնք մարտական գործողությունների ժամանակ զոհվել են կամ վիրավորվել են, համապատասխան որոշման համաձայն օգտվում են զինծառայողների պաշտպանության՝ այսօր գոյություն ունեցող բոլոր օրինական արտոնություններից: Ներկայումս դիրքերում գտնվող կամավորների ծառայությունը եւ աջակցությունը բանակին կամավոր իրավունքի շրջանակներում է: Նրանք այնտեղ կամավոր են ընդգրկված ու ցանկության դեպքում կարող են հետ վերադառնալ: Այս պարագայում բանակի ղեկավարությունը, պաշտպանության բանակի հետ համագործակցության եւ փոխադարձ օգնության շրջանակներում, համապատասխան քայլեր ենք ձեռնարկում իրավիճակին համարժեք որոշումներ ընդունելու համար».­ մանրամասնեց նախարարը: Պատգամավորի դիտարկմանը, որ կամավորների ծառայության ընթացքում կարող են լինել նաեւ ոչ կանոնադրական միջադեպեր, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները, տարբեր տեսակի խախտումները քիչ են լինում: Մենք համապատասխան քննարկումներ կատարել ենք, նաեւ՝ այսօր ուսումնասիրում ենք, որպեսզի քննարկենք ընդհանուր ռեզերվում գտնվող զորահավաքային ռեսուրսի համար կամավորական ծառայողի, կամավորական ստորաբաժանումների առկայության հարցեր: Այսինքն, այդ խնդիրները եւս ուսումնասիրման առարկա են: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ նաեւ Արցախյան հատվածից մասնակի եւ հիմնական զորահավաքի ընթացքում մասնակից ամբողջ ռեսուրսն օգտվում է զինծառայողների բոլոր իրավունքներից եւ արտոնություններից: Ինչ վերաբերում է Հայաստանյան հատվածի կամավորականներին, ապա հարցը այսօր նաեւ իրավական ոլորտում է քննարկվում: Կան խնդիրներ, որոնք առանձին լուծում են պահանջում, եւ կան խնդիրներ, որոնք, զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով, հրապարակային չեն»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am