Բաքվում խառն են. պատերազմ-պատերազմ «խաղալ» չի՞ ստացվի

Մինչ երեկ ուշ երեկոյան Վիեննայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նստեցրել էին մեկ սեղանի շուրջ ու փորձում էին ղարաբաղյան բանակցային գործընթացին հաղորդել շարունակականություն, պարզվում է, մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը: ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Սա այն դեպքում, երբ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում էր, թե հակամարտությունը «պետք է լուծել խաղաղ ճանապարհով»: Նման հայտարարություն, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ռազմական գերատեսչության ղեկավարն արել էր թուրք և վրացի իր գործընկերների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսին: «Թուրքիայի և Վրաստանի իմ գործընկերների հետ հանդիպումներում նշվել է, որ Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել է Հասանովը: «Ղարաբաղում խաղաղության հասնելու ճանապարհը հայտնի է` հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում», - իր հերթին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ շեշտելով, որ Թուրքիան չի աջակցի Ղարաբաղի հակամարտության լուծման որևէ տարբերակի, որը չի բավարարի այդ պայմաններին: Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, միանալով գործընկերներին, ավելացրել է․ - «Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման օգտին»: Հիշեցնենք, որ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններից մեկ օր առաջ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին հայտարարող Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները որոշել է համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես նկատում է «Ռոյթերզ» գործակալությունը, որոշումը, ըստ ամենայնի, «միտված հարևան Հայաստանի հետ լարվածությունը մեծացնելուն»: Երեք երկրների պաշպանության նախարարներն այս ձևաչափով հանդիպում են տարին երկու անգամ. Հասանով - Յիլմազ - Խիդաշելին Գաբալայում թվով չորրորդ այս հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ նախատեսվում է երեք երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ինչպես երևում է Բաքվում Վիեննայի հանդիպումից հետո անորոշ տրամադրություններ են տիրում: Նախ, ադրբեջանական մամուլը, կարծես, ինֆորմացիոն բլոկադայի մեջ է հայտնված, նրանք առավելապես օգտվում են հայաստանյան մամուլի հաղորդագրություններից: Առայժմ պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել Վիեննայի բանակցությունները, ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարությունը, որում կոնկրետ քայլեր են ներկայացված, որոնք պաշտոնական Բաքուն մերժում էր արդեն մի քանի ամիս: Խոսքը սահմանային միջադեպերի մեխանիզմների ներդրման մասին է: Սպասենք Բաքվից թարմ հայտարարությունների: Ինչպես երևում է Ադրբեջանի նախագահի ու ադրբեջանական ղեկավարության մոտ շոկային տրամադրություններ են: Ադրբեջանում, հավանաբար, հույս ունեին, որ Հայաստանը կմերժի բանակցություններն, իսկ իրենք «ազատություն» ստացած` Ղարաբաղում պարբերաբար պատերազմ-պատերազմ «կխաղան»... Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am