Կիմ Չեն Ընի լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել
Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարը, որը ռետուշի չէր ենթարկվել, համացանցի օգտատերերին ոգեշնչել է ստեղծելու լուսանկարի զանազան, զավեշտալի տարբերակները: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը: Մայիսին լուսանկարի` համացանցում հայտնվելուց հետո օգտատերերը սկսել են Photoshop-ի միջոցով տարատեսակ ձևափոխումների ենթարկել այն: Քաղաքական գործչի լուսանկարի տարբերակները հրապարակվել են թվիթերյան էջերում, ինչպես նաև այլ սոցկայքերում:
Կիմ Չեն Ընին պատկերել են ԱՄՆ նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփի, մուլտհերոսների կամ այլ հայտնիների տեսքով:

