Սամվել Ալեքսանյանի և նրա կնոջ բիզնեսներն ու ունեցվածքը (լուսանկարներ)
Shabat.am-ը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ունեցվածքին:
Պատգամավորը հարկային տարվա ընթացքում ձեռք է բերել Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենա, գինը՝ 48.500.000 դրամ:
Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 350.960.000 դրամ, որը նվազել է հասնելով՝ 347.197.000 դրամի, դրամական եկամուտը ԱՄՆ դոլարով կազմել է 8.100.000:
Սամվել Ալեքսանյանն ունի շահաբաժիններ, որոնցից ստացված եկամուտը կազմել է 1.800.000 և 7.000.000 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 1.200.000 դրամ, աշխատանքի վարձատրությունը՝ 6.237.280 դրամ:
Պատգամավորի կինը՝ Շողերինա Մկրտչյանը հայտարարագրել է՝ արտադրական նշանակության շինությունը, որը ձեռք է բերվել հարկային տարում, արժենալով 1.917.497 դրամ, 2 հողամաս՝ 141,288.000 և 1.987.282.600 դրամ:
Մկրտչյանը հարկային տարվա ընթացքում հանձնել է փոխառություն՝ 1.968.199.200 դրամ, որը վերադարձվել է հարկային տարում՝ 213.000.000 դրամ, հարկային տարում հանձնվել է նաև 2.168.000.000 դրամ, փոխառության գումարը հարկային տարվա վերջում կազմել է՝ 5,235,000,000 և 39.350.000 դրամ:
Դրամական միջոցները կազմել են՝ 8.825.000.000 դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է հասնելով՝ 3,717,229,600 դրամ, 8,300,000 ԱՄՆ դոլար:
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը 600,000.00 դրամ , 90,000 դրամ, 70,524,000 դրամ 600,000 դրամ, 600,000 դրամ , 600,000 դրամ, 600,000 դրամ, 8,364,000 դրամ , 39,000 դրամ 135,840 դրամ , 122,790 դրամ , 47,760 դրամ 108,570 դրամ 101,250 դրամ 600,000 դրամ
1,800,000 դրամ,1,800,000 դրամ, 1,200,000 դրամ , 1,200,000 դրամ, 104,139 դրամ ,150,000 դրամ, 35,580,610 դրամ
Շահաբաժին 52,563,500 դրամ , 59,670,160 դրամ Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը 81,295,751 դրամ
Ընդհանուր եկամուտը կազմել է՝ 318,497,370 դրամ:
Ինչպես գիտենք Սամվել Ալեքսանյանը, ԱԺ պատգամավոր լինելուց բացի հայտնի է նաև որպես բիզնեսմեն: Անդրադարձ կատարելով դրանց, պետք է նշենք, որ նրան է պատկանում Ալեքս Գրիգ ընկերությունը, որը Հայաստանում ներմուծում է շաքարավազ, կարագ, ձեթ, ալյուր և այլ պարենային ապրանքներ: Շաքարավազի ներկրման 99%-ը պատկանում է պատգամավորին:
Ա և Գ ՍՊԸ-ն ևս պատկանում է Ալեքսանյանին, այն զբաղվում է օղու արտադրությամբ:
Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրան են պատկանում նաև բազմաթիվ ձկնաբուծարաններ:
Ալեքսանյաններին է պատկանում նաև Փարվանա ռեստորանային համալիրը, ինչպես նաև վերջերն շրջանում բացված Աստղիկ բժշկական կենտրոնը:
Աղբյուր՝ Shabat.am
