Յոլյանը կոնկրետ օրինակներ է ուզում
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իր գլխավորած նախարարության ծախսերում նույնպես կրճատումներ կլինեն: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ծանո՞թ է Լ. Յոլյանը բնակչության շրջանում առկա գազի հավելագրումների բողոքներից: Նախարարն ասաց, որ, եթե կոնկրետ խնդիրներ կան, իրենք կարող են լսել: «Մենք պայմանավորվածություն ունենք և ՀԷՑ-ի, և Գազպրոմ Արմենիայի հետ, որ եթե կոնկրետ խնդիրներ կան, հաճույքով կարող ենք լսել ձեզ, արձանագրել և գնալ տեղում լուծել»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե այդ թեմայով մամուլի հրապարակումների մասին տեղյակ չէ՞, Յոլյանը կրկնեց, որ կոնկրետ օրինակներ է ուզում: «Դուք խոսում եք երևույթի մասին, որը ես չեմ կարող հիմա մեկնաբանել»,- ասաց նա:
