Էրդողանը ռուսական հե՞տք է փնտրում Թուրքիայի ահաբեկչություններում

Օրերս Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ծնունդով Սաուդիան Արաբիայից Նաբիլ Ֆադլին է, ով Սիրիայի քաղաքացի էր։ Թուրքական իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ սիրիացի ահաբեկիչը Թուրքիա է մուտք գործել հունվարի 5-ին։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ նրա անունը ընդգրկված չի եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց ցուցակում, այդ պատճառով էլ ահաբեկիչը հսկողության տակ չի գտնվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան գերմանացի իր գործնկերոջ Թոմաս դը Մեզերի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է, որ ահաբեկչության գործով մեկ մարդ է ձերբակալվել։ Թուրքական ոստիկանությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել երկրի 7 շրջաններում՝ ձերբակալելով 68 մարդու, որոնցից 3-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։ Պարզ է դարձել ահաբեկչությունից զոհվածների անունները։ 10 զոհերից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են, Գերմանիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ևս 11 քաղաքացիներ շարունակում են մնալ հիվանդանոցում։ Ստամբուլի ամենամարդաշատ և զբոսաշրջիկներով լի հատվածներից մեկում տեղի ունեցած այս արյունալի ահաբեկչությունից հետո Թուրքիայի քաղաքացիներն առավել քան մտահոգ են։ Օրեցօր աճող ահաբեկչության վտանգը անապահովության մթնոլորտ է ստեղծում՝ վնասելով երկրի հեղինակությանը և բացասաբար ազդելով տնտեսության վրա։ Թուրքիային մեծ եկամուտ բերող զբոսաշրջության ոլորտն աստիճանաբար անկում է ապրում։ «Իսլամական պետություն» խմբավորումը, որի հետ են կապում տեղի ունեցած ողբերգությունը, առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են դեպքի քննությունը։ Ահաբեկչական մթնոլորտի թեժացման ֆոնին, սակայն ուշագրավ այլ տեղեկություններ են ի հայտ եկան: Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Ըստ ադրբեջանական contact.az լրատվական գործակալության, նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցնում, թե երբ են ձերբակալվել ռուսաստանցիներն ու արդյոք կապ ունեն Ստամբուլում երեկ տեղի ունեցած պայթյունի հետ։ Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի իրավասու մարմինը, նշում են, որ Թուրքիայում ձերբակալված երեք անձինք կապեր ունեն ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ։ Ըստ նույն աղբյուրի, նրանցից մեկի նկատմամբ նույնիսկ միջազգային հետախուզում է հայտարարված։ Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, ձերբակալվածներից երկուսը մի քանի տարի առաջ լքել են Ռուսաստանի տարածքը՝ հայտարարելով, թե մեկնում են Մերձավոր Արևելք՝ ուսում ստանալու։ Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն, այսպիսով` կարող է մտնել նոր, առավել վտանգավոր փուլ: «Իսլամական պետության» դեմ ահագնացած պայքարի մեջ Ռուսաստան-Թուրքիա առճակատումը կարող է դրսևորվել ավելի սուր ձևով, եթե Էրդողանը վերջին ահաբեկչությունում մատնանշի ռուսական հետքը: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am