«Բաքու-Թբիլիսի-Կարս»-ի թուրքական հատվածում աշխատանքները ձգձգվում են
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Ղուրբանովը Թբիլիսիում հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները ավարտված են: «ԲԹԿ նախագծի շուրջ աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով: Ճանապարհը կարելի է հանձնել շահագործման: Ախալքալաքի ու սահմանային կայարաններում աշխատանքներն ավարտական փուլում են, սակայն ԲԹԿ-ի թուրքական հատվածում աշխատանքները ձգձգվում են: Ես մայիսի 22-ին մեկնելու եմ Թուրքիա և հարցը քննարկելու եմ այդ երկրի տրանսպորտի նախարարի հետ»,- ասել է նա:
