Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել Associated Press-ին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել Associated Press-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ նյութի կապակցությամբ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: «Մեր բողոքը կապված է այն բանի հետ, որ Associated Press-ի պատրաստած նյութում հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, սակայն Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի տարածքը 4400 քառակուսի կիլոմետր է: Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքները 12 600 քառ. կիլոմետր են: Հայաստանի կողմից օկուպացված ընդհանուր տարածքները կազմում են 17 000 քառակուսի կիլոմետր, որը Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
