Ինչո՞ւ են դեղերը Հայաստանում ավելի թանկ, քան Վրաստանում
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են դեղերը թանկանում և ինչո՞ւ են դեղերը Հայաստանում ավելի թանկ, քան Վրաստանում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ի պատասխան ասաց, որ Վրաստանում և Հայաստանում դեղերի գների տարբերությունը պայմանավորված է տրանսպորտային ծախսերով և ԱԱՀ-ով: Նա նշեց, որ Հայաստանում օրենքի ուժով ընդունվել է, որ պետությունը կանոնավորում է դեղերի շուկան ԱՆ կողմից փոխհատուցվող դեղերի մասով: Այնուհետև Մարուքյանը հարցրեց, թե ինչու է Նոյեմբերյանում «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեղատներին պարտադրում է վաճառել իր դեղերը: Սրան էլ ի պատասխան նախարարը նշեց, որ ներմուծող-դեղատնային ցանց ունեցողների հետ փոքր դեղատները հայտնվում են անհավասար մրցակցային դաշտում, սակայն նոր օրենքով մեծածախ և մանրածախ գործընթացը տարանջատվում է:
