Յանուկովիչը դեմ չէ հարցաքննությանը
Ուկրաինայի գլխավոր դատախազը չի հավաքել բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասնակցությունը 2014 թ-ին Մայդանում տեղի ունեցած սպանություններին: Փաստաբան Վիտալի Սերդյուկը կոչ է արել գլխավոր դատախազին թույլ չտալ, որ քաղաքականությունը խառնվի հետաքննությանը և «բաց ու հստակ հայտարարել է, որ Յանուկովիչը մեղք չունի տեղի ունեցած հանցագործությունների մեջ»: Պաշտպանը նաև հայտարարել է, որ Յանուկովիչը դեմ չէ հարցաքննությանը և առաջարկում է կազմակերպել այն տեսակոնֆերանսի տեսքով:
