Մամեդյարովը մեկնել է Փարիզ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ուղևորվել է Ֆրանսիա, տեղեկացնում է APA գործակալությունը: Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ Մամեդյարովը Փարիզում հանդիպելու է իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
