Դոնբասի ընտրությունները պետք է համապատասխանեն Մինսկի համաձայնագրին. Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի կարգավորման հարցը: Այս մասին Նուլանդը հայտնել է լրագրողներին, տեղեկացնում է TASS-ը: «Մենք և միջազագյին հանրությունից ոչ ոք չի ընդունի ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները, եթե այն հակասի Մինսկի համաձայնագրին»,-ասել է Նուլանդը: Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ընտրությունները, եթե դրանք կհակասեն Մինսկի պայմանավորվածություններին: Ավելի վաղ, Նուլանդն ու ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը քննարկել են Մինսկի համաձայանգիրն ու Ուկրաինայում իրավիճակը բարելավելու ուղիները:
