Միտումնավոր սխալները համակարգային էին
ԱԺ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի պատասխան Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվությունում սոցիալական ոլորտին վերաբերող բացահայտումների, ասաց, որ նպաստները պիտի հաշվարկվեն եւ հատկացվեն ավտոմատ կերպով:«Վերջին 4-5 տարիներին սոցիալական ոլորտը եղել է Վերահսկիչ պալատի ծրագրերում և այս ընթացքում բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել»,-նշեց նա: Ասատրյանը նշեց, որ ժամանակին կենսաթոշակային ոլորտում միտումնավոր սխալները համակարգային էին և տրվեց համակարգային լուծում: Հիշեցնենք, որ պալատի հաշվետվությունում ասված է Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ընտանեկան նպաստների բաշխման խախտումների մասին: Մասնավորապես, Կոտայքի մարզում 9 912 նպաստառու ընտանիքից պալատն ուսումնասիրել է 6 753-ին: 27,2 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել: Արագածոտնի մարզում նպաստառու 7 769 ընտանիք է գրանցված, որոնցից պալատն ուսումնասիրել է 5 492-ին` հայտնաբերելով 341 խախտում:
