Մի շարք կայքեր կփակվեն. BBC
BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ փակվելու են մի շարք կայքեր: Այդ որոշումը կայացվել է՝ 15 մլն ֆունտ խնայելու ծրագրի շրջանակներում: Փակվող նախագծերի թվում են Բրիտանիայում հայտնի կայքերից BBC Food-ը, BBC Travel-ը, Newsbeat-ը, News Magazine-ը: Փակվում են BBC-ի ևս 40 շրջանային կայքեր, որոնք գրում են հիմնականում տեղական նորությունների մասին: Այս ծրագրերի մասին երեքշաբթի հայտարարել է BBC-ի լրատվական ստորաբաժանման ղեկավար Ջեյմս Հարդինգը:
