Բժշկի դիմիր. Կաչինսկին՝ ի պատասխան Բիլ Քլինթոնի հայտարարության
Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին առաջարկել է դիմել բժշկի: TASS-ի հաղորդմամբ՝ նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ամերիկացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ հանրապետությունում չեն պահպանվում ժողովրդավարության նորմերը: Մայիսի 13-ին Քլինթոնը Նյու Ջերսիի քոլեջում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Լեհաստանը և Հունգարիան «ազատ երկրներ են դարձել ԱՄՆ ջանքերի շնորհիվ», բայց այժմ «այդ պետություններին ժողովրդավարությունը չափազանց անհարմար է»: «Եթե որևէ մեկը պնդում է, որ Լեհաստանում ժողովրդավարություն չկա, նշանակում է՝ նա այնպիսի վիճակում է, որ պետք է հետազոտել բժշկական մեթոդներով»,- ասել է Կաչինսկին:
