Ո՞ր քաղաքում է արձանագրվել ամենամեծ գնաճը
«Վերջին 11 ամսում հանրապետությունում արձանագրվել 1.7 տոկոս միջին գնաճ, մասնավորապես` 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ամենամեծ՝ 2.7 տոկոս գնաճ նկատվել է Էջմիածին քաղաքում, մայրաքաղաքում գնաճի ցուցանիշը եղել է 1.4 տոկոսի չափով, իսկ ամենաքիչ գնաճ արձանագրվել է Գավառ քաղաքում՝ հասնելով 1.3 տոկոսի»,- լրագրողների հետ հանդիպմանն տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: «1,7 տոկոս գնաճի պարագայում պարենամթերքի գներն աճել են 3 տոկոսով , ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում՝ 0,9 տոկոս, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2 տոկոսով »,- նկատեց բանախոսը: Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվելէ գնաճ՝ 0.1-25.2 տոկոս: Առավել բարձր գնաճ է արձանագրվել 1 ապրանքային խմբում՝ բանջարեղենի և կարտոֆիլի գծով գնաճը կազմել է 25.2 տոկոս: 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում 0.2- 0.7 տոկոս: 3 ապրանքային խմբերում արձանագրվել է գնանկում: Մասնավորապես, գրանցվել է ձկնամթերքի 0.2, հրուշակեղենի՝ 0.3 և ոչ ոգելից խմիչքի 0.7 տոկոս գնանկում: «Միրգ ապրանքային խմբում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, հավկիթի գներն աճել են 2.7տոկոսով, կաթնամթերքի և հացամթերքի գները՝ 0.1 տոկոսով, շաքարավազինը՝ 0.3 տոկոսով, այլ մթերքներինը՝ 0.2 տոկոսով»,- փաստեց Գուրգեն Մարտիրոսյանը: Աստղիկ Ավագյան
