Հալեպում գրոհայինները կիրառել են քիմիական զենք
RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի աշխարհազորի հաղորդագրությանը հայտնում է,որ րոհայինները հեղձուցիչ գազով լի արկերով գնդակոծել են Հալեպի Շեյխ-Մակսուդ քրդական թաղամասը,գնդակոծումը կատարվել է Բուստան ալ-Բաշա շրջանից։ Զոհերի և վիրավորների մասին նա դժվարացել է տեղեկություն հայտնել։ Մարտական դիրքերին, որտեղից ահաբեկիչները կրակ են արձակել, ավիահարվածներ են հասցվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հալեպում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառում։
