Ադրբեջան-Եվրամիություն ֆորումը մեկնարկել է
RIA Novosti-ն հայտնում է,որ Բաքվում անցկացվում է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումը, որի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի կառավարության, Եվրամիության Բաքվի ներկայացուցչության անդամներն ու շուրջ 20 ընկերություններ, որտեղ ելույթ ունենալով՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Ադրբեջանցի նախարարը կարևորել է ներդրումային ոլորտում կապերի ընդլայնումը, մասնավորապես գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում: Ֆորումի շրջանակում տեղի կունենա Ադրբեջանի բիզնեսի և ներդրումային ոլորտի վերաբերյալ կարծիքների փոխանակություն:
