Մենք ակտիվորեն աջակցելու ենք հետաքննության մեխանիզմի ստեղծման ջանքերին.Շտայնմայերը ԼՂ խնդրի մասին
« Ղարաբաղում՝ սահմանի ողջ երկայնքով, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այդ ենթատեքստում ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործընկերներիս նախաձեռնությունը, ովքեր մայիսի 16-ին անցկացրել են հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Ես դարձյալ ողջունում եմ երկու նախագահների՝ կրակի դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև մտադրությունը՝ հունիսին անցկացնել բանակցությունների նոր ռաունդ»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունում, որը եկեկ տարածել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը մտադիր է աջակցել ՄԽ-ի համանախագահների աշխատանքին: «Մենք ակտիվորեն աջակցելու ենք հետաքննության մեխանիզմի ստեղծման ջանքերին: Մենք նաև աշխատելու ենք իմ անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ավելացման ուղղությամբ»,- ասել է նա:
