Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին.Ռիչարդ Միլս
«Երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Ես կարծում եմ, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 94-95 թվականներ հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: « Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում:Համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների և կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման»,-ասաց նա:
