Կռված տղերքին «բերդ գցելու» իմաստը. Զիմնը հերքում է մեղադրանքը
Հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը(Զիմն) դադարեցրել է հացադուլը: Այս մասին Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ազատամարտիկի առողջական վիճակը բավարար է: Նա համապատասխան բուժզննում կստանա: Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: Ազատամարտիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, որ իրեն ձերբակալել են քաղաքական հայացքների համար: Նշենք, որ զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորված է «Տիգրան Մեծ» ջոկատի ևս մեկ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապար), որը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ազատամարտիկները վրդոված են, որովհետև այս երկու ազատամարտիկները մարտի դաշտում կռվելով՝ դրսևորվել են որպես հայրենասերներ: «Մենք զենք ենք վերցրել թշնամու դեմ, ամոթ է ուղղակի, ազաատամարտիկը՝ ահաբեկիչ չի: Ահաբեկիչները՝ կռված տղերքին բերդ գցողներն են»,-մեզ հետ զրույցում ընդգծեց նույն ջոկատի ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
