«Թող իմ Հայկով ամեն ինչ վերջանա»,- ասում է վանաձորցի զոհվածի մայրը

 hetq.am. «Երեք աղջիկ ունեինք, որ Հայկս ծնվեց, շատ ուրախացանք: Մեծ քույրն իրենից 13 տարով մեծ էր: Քույրերով օգնեցին, պահեցինք, մեծացրինք Հայկիս: Բռի մեջ պահած ամեն ինչ հասցրել են ախպորը, երկրորդ ծնող են եղել իրանց ախպոր համար: Մեր բոլորիս նպատակները Հայկի հետ էին կապված»,- զինվոր որդու մասին պատմում է մայրը՝ Գայանե Մինասյանը: Հայկի մասին խոսելիս` առաջին բանը, որ ասում են հարազատներն ու ընկերները, նրա կատակասեր լինելն է: Մայրը հիշում է. «Շատ ժպտերես էր, ուրախ, ծիծաղկոտ… հումորով կատակներ կաներ ու ինքը լուրջ կնստեր, իբր ոչնչից տեղյակ չէ: Ընկերները պատմում են, որ նույնիսկ էնտեղ՝ սահմանում, անընդհատ կատակել է: Միշտ գոհ ա եղել ամեն ինչից, մի բան էլ որ ասում էինք, կատակի էր տալիս՝ ամեն ինչ լավ ա էղնելու»: Հոր՝ Սամվել Մինասյանի հիշողության մեջ էլ տպավորվել է մի քանի օր առաջ առաջնագծից ստացված որդու զանգը՝ ինչպես միշտ կատակներով լի: «Դեպքից մի քանի օր առաջ զանգեց, մի քանի բան ուզեց: Բատարե էր ուզել, ասի՝ ինչի՞ համար ա, թե՝ որ թուրքերի երեսին պահեմ ու խփեմ: Բանվորական ձեռնոց էլ էր ուզել, քույրն ասել էր ձեռնոցն ինչի համար է: Ասել էր՝ երեխաների համար խաղահրապարակ ենք կառուցում: Դաժե էդ մոմենտին ա կատակել… Ուզածներն ապրիլի 26-ին ուղարկեցի, զանգեցի, ասացի՝ տղա ջան, վաղը 12-ից հետո կստանաս: Վաղը չեկավ, երեկոյան էդ դեպքն եղավ…»: Որդու առաջնագծում գտնվելու մասին ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, Հայկը նրանց ոչինչ չի ասել: Հարազատները մտածել են, որ Հայկը զորամասում է մնացել` հերթապահության: Պատերազմական գործություններին մասնակցելու մասին ծնողներն իմացել են զինադադարից հետո` Արմենիա հեռուստաընկերության կողմից հեռարձակված ռեպորտաժից: «Աղջիկս զանգեց, թե՝ պապա ջան, աչքդ լույս, զինադադար ա, տղուդ էլ տելեվիզրով ցույց տվին: Ասում եմ՝ ո՞նց: Մի երկու օրից զանգեց, ասում եմ, տղա ջան, էդ առաջին գծում ես, քեզ տելեվիզրով ցույց են տվել, բան էլ չես ասո՞ւմ: Թե՝ պալիտ ե՞մ եղել: Ասի՝ հա, պալիտ ես եղել»,- պատմում է հայրը «Այդ ռեպորտաժում լրագրողները հարցնում են՝ տղաներ, ինչպե՞ս եք, բոլորից բարձր իր ձայնն է լսվում՝ շատ լավ, отлично: Բայց այդ отлично-ն մեր համար отлично չեղավ»,- հուզվում է մայրը: Հայկը սովորել է Վանաձորի թիվ 4 դպրոցում: Մտքի ճկունությամբ, հանդարտ բնավորությամբ ու հումորով աչքի է ընկել դպրոցում: Մանկության ընկերը՝ Էդուարդը, հիշում է, որ Հայկի կազմած խաչբառերը ամբողջ դպրոցով փորձում էին լուծել: Հայկի խորհուրդները լսում ու դրանց շատ հաճախ հետևում էին ոչ միայն ընկերները, այլև՝ հայրը: «Մենք իրար հետ ընկերներ ենք եղել, ես ոչ մի անգամ չեմ նախատել իրեն: Համ հայր եմ եղել, համ ընկեր, համ մեծ եղբայր: Զրուցում էինք ամեն ինչից: Հիմիկվա սերունդը ավելի խելացի ա, հարցեր կար, որ ինքն էր առաջարկում, անում էինք: Միասին պլաններ էինք կազմում,- հիշում է հայրն ու կես խոսքից դադար տալիս,- ոնց են ասում՝ եթիմ մնացինք, տղաս էր մեր պահողը»: 68002 Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում Հայկին դասավանդած դասախոս Լիլյա Աբրահամյանը հիշում է իր սանի աշխատասիրության մասին: «Լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր երբ երկար համոզեցի, ասեց՝ ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»: Հայկի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Կուտակված պարտքերի պատճառով մայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ կարի ֆաբրիկայում աշխատելու: Վանաձորի քիմիական գործարանում տարիներ շարունակ որպես կորունդագործ աշխատած հայրը երեք տարուց ավել է` չի կարողանում հիմնական աշխատանք գտնել: «Ֆինանսական դժվարություններ ունեինք, բանակից անընդհատ ասում էր՝ մամ, պապ, մի քիչ գոնե թեթևացա՞ք պարտքերից: Ո՞վ չունի պարտք: Պարտք ենք արել, ուսման վարձ տվել, պարտք ենք արել՝ բանակ ուղարկել: Կամաց փակվում էինք»,-ասում են ծնողները: Ցավից կծկված մայրը հիմա միայն մի երազանք ունի. «Մեր վիշտը շատ մեծ ա, ահավոր, անհամեմատելի, բայց իմ վշտի հետ կցանկանամ, որ բոլոր ծնողներն իրենց երեխաներին ողջ առողջ տեսնեն, որ Հայկիցս հետո ոչ մի ծնող բալա չկանչի, ոչ մի ծնող չարտասվի… Թող իմ Հայկով ամեն ինչ վերջանա»: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am