Մոուրինյոն բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն,- վստահեցնում է Daily Mail-ը: Նշվում է, որ 53-ամյա մասնագետը ցանկանում է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն անգլիական ակումբը դեռ տատանվում է գլխավոր մարզչի պաշտոնում փոփոխություններ կատարելու հարցում: Ավելի վաղ «կարմիր սատանաների» ղեկավարությունը Մոուրինյոյին տեղյակ էր պահել, որ վերջինիս պայմանագիր կառաջարկի այն դեպքում, եթե ամռանը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանա Լուի վան Գալը:
