Լուկաշենկոն կհանդիպի Հռոմի պապի հետ
RIA Novosti-ի փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 20-21-ը կայցելի Իտալիա և Վատիկան, կհանդիպի Հռոմի պապի հետ, երեքշաբթի հայտնել է նախագահի մամլո ծառայությունը: Պլանավորված է հանդիպում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ, որտեղ ենթադրաբար կքննարկվի բելառուսա-իտալական հարաբերությունների ողջ սպեկտրը` շեշտը դնելով առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության և կոոպերացիոն կապերի զարգացման վրա:
