Շրի Լանկայում հազարավոր մարդիկ լքում են իրենց տները
Շրի Լանկայում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ է մահացել: 200.000 մարդ տուժել է ջրհեղեղից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ 5.000-ից ավելի մարդ լքել են իրենց տները: Տեղաբնակներին էվակուացնելու համար իշխանությունները դիմել են բանակի օգնությանը: «Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար զորք է ուղարկվել»,-ասել է Շրի Լանկայի պաշտպանության նախարարը:
