Հրդեհ Երևանի կենտրոնում
Այսօր` մայիսի 17-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 1 հասցեի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատի հրշեջները` 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Հրշեջների և քաղաքացիների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում կրակի տարածումը կանխվել, իսկ հետո` մարվել է: Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի կառուցատարերի մի մասը: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետևանքով, բարեվբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն ու ԳազպրոմԱրմենիա ընկերության ներկայացուցիչները:
