Բաղդադում 4 պայթյուն է որոտացել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 4 պայթյունների հետևանքով, ըստ բժիշկների, ավելի քան 60 մարդ է զոհվել, տեղեկացնում է bbc.com-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված թաղամասերում: Պայթյունների պատճառով, որոնք տեղի են ունեցել երեք շուկաներում և մեկ ռեստորանում, ավելի քան 100 քաղաքացիական անձ վիրավորվել է: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պայթյուններից միայն մեկի պատասխանատվությունը:
