«Եվրատեսիլի» կազմակերպիչը կուսումնասիրի
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչն է, պատրաստ է քննարկել change.org կայքում հայտնված միջնորդագիրը, որը կոչ է անում վերանայել Ստոկհոլմում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Մենք իրազեկված ենք խնդրագրի մասին, և հարցը կքննարկվի այսօր։ EBU-ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտարարել է EBU-ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը: Այնուհանդերձ, նա քիչ հավանական է համարում, որ արդյունքները կվերանայվեն։ Միջնորդագիրը ստորագրած անձանց թիվը գերազանցել է 200 հազարը։
