Ռուսաստանը ռազմաբազա է կառուցում Պալմիրայում
Ռուսական զինվորականները սիրիական Պալմիրայի տարածքում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ, կարող է կառուցեն նոր բազա առանց համապատասխան մարմինների թույլտվության, հայտնում է Associated Press-ը՝ հղումով Արևելյան հետազոտությունների ամերիկյան դպրոցին և Դամասկոսում հնությունների և թանգարանների վարչության պետ Մամուն Աբդուլքարիմին: Նշվում է, որ կազմակերպությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում ենթադրաբար երևում է բազայի շինարարությունը, որը գտնվում է Պալմիրայի հնագիտական վայրերին պատկանող տարածքի եզրին: Աբդուլքարիմը հայտնել է գործակալությանը, որ ռուս զինվորականները հնարավոր է կառուցում են փոքր զորանոցներ` հրամանատարական կետերով և բուժկետով: Նա նշել է, որ իր կազմակերպությունը հնագիտական հուշարձանների տեղում կառուցումների թույլտվություն չի տվել և չէր տա, եթե իրեն դիմեին: Նա ավելացրել է, որ ԴԱԻՇ-ը դեռևս գտնվում է քաղաքի մոտակայքում, և Ռուսաստանի ու Սիրիայի ուժերը օգնում են պաշտպանել Պալմիրան նոր գրավումից:
