ԴԱԻՇ-ը և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում նշված են որպես ահաբեկչական կազմակերպություններ
Սիրիայում ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրա»-յի դեմ պայքարը պետք է անցնի առանց հրադադարին միացած խմբավորումների և քաղաքացիական անձանց վրա հարձակումների, ասված է Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն: «Հաշվի առնելով, որ ԴԱԻՇ-ը և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում նշված են որպես ահաբեկչական կազմակերպություններ, ՍԱՄԽ-ն միջազգային հանրությանը կոչ է անում անել ամեն ինչ, որպեսզի արգելվի այդ խմբավորումներին ցանկացած նյութական և ֆինանսական աջակցություն, կողմերին համոզել միանալու հրադադարին և կանխելու նրանց միանալը ահաբեկչական խմբավորումների հետ համաձայնեցված զինված գործողություններին»,- ասված է կոմյունիկեում:
