Տանկ է պայթել
Թուրքիայի Քիլիսի շրջանում մայիսի 17-ին տանկ է պայթել, հայտնում է BirGun-ը: Սիրիայի հետ սահմանին պարեկային հսկողություն իրականացնող Թուրքիայի զինված ուժերին պատկանող M60 տանկի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։ Տանկի անձնակազմը փորձել է մարել հրդեհը, սակայն չի կարողացել։ Կրակը հասել է տանկում գտնվող արկերին և պայթյուն է որոտացել։
