Թուրքիան կարող է ինքնուրույն դիմակայել ԴԱԻՇ-ին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների դեմ իր երկիրը կարող է ինքնուրույն պայքարի մեջ մտնել Իրաքում և Սիրիայում, եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան օգնություն չցուցաբերի, հայտնում է Reuters-ը: «Մենք կհաղթենք ԴԱԻՇ-ին: Մենք այդ խնդիրը կլուծենք ինքնուրույն, եթե Քիլիսում հրթիռային հարձակումները կանխելու համար օգնություն չստանանք»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական անվտանգության ուժերը Իրաքում և Սիրիայում չեզոքացրել են երեք հազար ԴԱԻՇ-ի զինյալ:
