Մամեդյարովը Ֆրանսիայում կքննարկի ԼՂ հարցը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այց կկատարի Ֆրանսիա, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին: Մամեդյարովը մայիսի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
