Ինչու՞ ՎՊ-ն չի ստուգել Ֆիննախի ճոխ ուսումնական կենտրոնը
Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի վերահսկիչ պալատը չի ստուգում Դիլիջանում Ֆիննախի հանգստի կենտրոնը։ Այս մասին մայիսի 17-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության քննարկումների ժամանակ։ Վերահսկիչ պալատը չի փորձել պարզել, թե ինչու է ֆինանսների նախարարությունը Դիլիջանում նման ճոխ ուսումնական կենտրոն ու հանգստի գոտի կառուցել: Ասաց ՎՊ նախագահ Իշխան Զքարյանը՝ հավելելով, որ չի կարող ասել՝ երբևէ կստուգե՞ն այդ ծրագիրը, թե՞ ոչ: Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց. «Հրապարակում եղավ այն մասին, թե ֆինանսների նախարարությանը պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնում սաունաների, թանկարժեք սիգարի սենյակներ են կառուցվել: Ինչու պետք է նախարարությունը ինչ-որ հանգստի, ռելաքսի նման զոնա ունենա՝ նման ճոխ ատրիբուտիկաներով»:
