Կորոշի ՎՊ-ն
ԱԺ նիստում Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թ-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե գաղտնիք չէ, որ կոռուպցիոն հիմնական դրևսրումները հատկապես պետական գնումներում են տեղի ունենում: Եվ որպես օրինակ բերեց, որ որևէ գերատեսչության համար պաստառը կարող է գնվել Ռենուարի, կամ առնվազն Մոդիլիանիի կտավների գնով: ՎՊ նախագահ Իշխան Զքարյանը նշեց, որ պետական գնումներում կան ռիսկեր, բայց կան ոլորտներ, որոնք մշտապես լինելով ՎՊ տեսադաշտում, խնդիրները կարգավորվել են, օրինակ` առողջապահության ոլորտում կան բարձր գներ, բայց կան նաև ճիշտ կազմակերպված գործընթացներ, որոնց մասին նույնպես գրել են: Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ՎՊ-ն ուսումնասիրե՞լ է ֆինանսների նախարարության Դիլիջանի կենտրոնը, որի գերթանկարժեք վերանորոգման, ճոխ ատրիբուտներով հանգստի սենյակների մասին բազմիցս հրաարակվել է: Ի.Զաքարյանը նշեց, որ այդ կենտրոնում վերահսկողություն չեն իրականացրել, իսկ հետագայում այն կդառնա՞ վերահսկողության առարկա, թե՞ ոչ, կորոշի ՎՊ խորհուրդը:
