Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում կքննարկեն ԼՂ հարցը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնելու է Ֆրանսիա: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքի հաղորդմամբ՝ Մամեդյարովը մայիսի 19-ին հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի ու Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ, որի ժամանակ կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
