Որքան տարածքներ ենք կորցրել ապրիլյան պատերազմում. ներկայացնում է ՀՀ նախագահը (Տեսանյութ)
«Հայկական զինված ուժերը որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար ու կորցրել են 800 հեկտարի չափով տարածք: Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաև գնահատական: Եթե դու ինչ-որ մի բան կորցերել ես, այդ մի բանն՝ ի՞նչ նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի՞, մարտավարական նշանակություն ունի՞ թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Եթե զուտ մետրով չափենք՝ պիտի ասեմ հետևյալը, հայկական ուժերը որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ՝ դա մեկ հազարերորդն էլ չկա», – Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
