Կզրկվեն անձեռնմխելիությունից. ԶԼՄ-ներ
Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննել քրեական հետապնդումից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքի նախագիծը: The Guardian-ի հաղորդմամբ՝ տվյալ օրենքի հեղինակը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավությամբ: Այս մասին ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցոթյան նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: «Օրենքի նախագիծը բացասաբար կազդդի Թուրքիայի վրա, ու միանգամայն ակնհայտ է, որ խորհրդարանականներին քրեական անձեռնմխելիությունից զրկելու փորձն ուղղված է մեր դեմ»,- հայտարարել է Դեմիրթաշը:
