Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային. Ռաուֆ Միրկադիրով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային: Նման կարծիք է հայտնելադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին Հայաստանը պահանջել էր ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչն իր արտացոլումն է գտել հանդիպման արդյունքներով միջնորդների համատեղ հայտարարությունում: Նշել է, որ Երևանին չի հաջողվել ստանալ երաշխիքներ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման մասին: Միրկադիրովի խոսքով՝ անցած 20 տարում քննարկվել է մի քանի տարբերակ՝ փուլային, փաթեթային կարգավորում: «Դժվար թե միջնորդները կարող են հնարել ինչ-որ նոր բան, այդ պատճառով էլ պետք է կենտրոնանալ առկա մշակումների վրա, առավել հարմարը «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք հաշվի են առնում Մինսկի խմբի բոլոր նախորդ առաջարկների տարրերը»,- ասել է Միրկադիրովը:
